Քննարկվել են ԿԽՄԿ-ի հետ համագործակցության ընթացիկ խնդիրները
1 Մարտի, 2016 16:07Մարտի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար տիկին Կարոլին Դույեզին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ խնդիրներն ու առաջիկա ծրագրերը, ինչպես նաև պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ աշխատանքներըª ի նպաստ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի իրագործմանը: