Պաշտպանության նախարարը պարգևատրեց Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին և բուժաշխատողներին

2 Մայիսի, 2007 00:00
Ս.թ. մայիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը` Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ «Մարշալ Բաղրամյան» մեդալով պարգևատրեց Հայրենական Մեծ պատերազմի մի խումբ վետերանների և ՀՀ սահմանների պաշտպանությանը մասնակցելու համար «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «Դրաստամատ Կանայան», «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «Ծովակալ Իսակով» մեդալներոով պարգևատրեց մի խումբ բուժաշխատողների:

Միքայել Հարությունյանի ելույթը պարգևատրման արարողության ժամանակ Հարգելի վետերաններ, սիրելի բժիշկներ Շատ հաճելի է մեր Զինված ուժերի բարձրագույն սպայա­կազմի և իմ անունից ողջունել ձեզ և ջերմորեն շնորհավորել մայիս­յան մեր հաղթանակ­ների առթիվ: Այո, մեր ժողովուրդն ունի Ավարայրի ու Սարդարապատի մայիս­յան փառավոր հաղթանակներ: Դուք և ձեր զինակիցները շա­րու­նակել եք նախ­նիների սխրանքը: 62 տարի առաջ մայիսի 9-ով ավարտված ֆաշիզմի ջախ­ջախումը ձեր սերնդի մեծ հաղթանակն էր: Եվ այն անհետևանք չմնաց: Ձեր որդիներն ու թոռներն արժանի հետնորդներ են: 15 տարի առաջ նրանք նույն մայիսի 9-ին ազա­տագրեցին Շուշին: Ղարաբաղյան պատերազմում մեծ դեր ունեցան նաև մեր բժիշկները: Դուք, սիրելի բժիշկներ, շատ վիրավորների փրկեցիք, շատերին կռվելու ուժ տվեցիք: Եվ ձեր և վետերանների ներդրումը մեր հաղթանակներում, պատերազմական վաստակը երբեք չի մոռացվի: Մեծ ուրախությամբ շնորհավորում եմ ձեզ մայիսի 9-ի, Շուշիի ազա­տագրման, մեր բանակի ստեղծման 15-ամյակի առթիվ, մաղ­թում քաջառողջու­թյուն: Իմ հրամանագրով ձեզ շնորհվել են Պաշտպա­նության նա­խա­րարության պարգևներ, սիրով ուզում եմ դրանք հանձնել:
  • Տարածել