Ամանորյա այցելություն`երկրի պաշտպանական դիրքեր

31 Դեկտեմբերի, 2008 00:00
Ս.թ. դեկտեմբերի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելեց երկրի պաշտպանական դիրքերի հարավ-արևելյան հատված:

Այցի ընթացքում ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին ուղեկցում էին նաև Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, որոնք պաշտպանական հենակետում զրուցեցին զինվորների և սպաների հետ, լսեցին նրանց խնդիրները, ծանոթացան զինվորական ծառայության պայմաններին: Այցի ավարտին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց զինծառայողներին` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` շնորհակալություն հայտնելով վերջիններիս աչալուրջ ծառայություն իրականացնելու համար:
  • Տարածել