Հաղորդագրություն մամուլի համար

27 Հունվարի, 2009 00:00
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ս.թ. հունվարի 26-ին ժ.17:30-ի սահմաններում, 1983թ.-ի ծնված քաղաքացիական անձ Բադ Վաչագանի Թադևոսյանը, որը համաձայն նախնական տվյալների` տառապում էր հոգեկան հիվանդությամբ, եղել է անսթափ վիճակում և Աղդամ բնակավայրի ուղղությամբ փորձ է արել շարժվել ադրբեջանական հենակետերի կողմ: Մարտական հենակետի պայմանագրային զինծառայողների փորձը` կասեցնել նրա առաջխաղացումը դեպի հակառակորդը, հաջողություն չի ունեցել:

Ստեղծված իրավիճակում հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքւմ զոհվել են վերոնշյալ Բադ Թադևոսյանը և պայմանագրային զինծառայող, 1983թ.-ի ծնված, շարքային Արկադի Շմավոնի Հակոբյանը: Նախնական տվյալներով` հակառակորդի կողմից ևս կան զոհեր և վիրավորներ: Ըստ նույն տեղեկությունների` Բ. Թադևոսյանի դին գտնվում է ադրբեջանական կողմում: Մանրամասները հետաքննվում են: ԼՂՀ պաշտպանության նախարարության լրատվության բաժնի պետ, փոխգնդապետ Ս. Հասրաթյան
  • Տարածել