Պարգևատրում Ազգային Ժողովում

28 Հունվարի, 2009 00:00
Ս.թ. հունվարի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ մի խումբ բարձրաստիճան սպաներ ՀՀ Ազգային Ժողովում պարգևատրվեցին ԱԺ պատվո մեդալներով և շնորհակալագրերով:

Երկրի պաշտպանունակության մակարդակի բարձրացման, զինված ուժերի բարեփոխումների գործընթացին ակտիվ մասնակցության համար բանակի 17-ամյակի առթիվ ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից ԱԺ պատվո մեդալներով պարգևատրվեցին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներ, գեներալ-լեյտենանտ Ալիկ Միրզաբեկյանը և Արա Նազարյանը, ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ, գնդապետ Սեդրակ Սեդրակյանը: Իսկ ծառայողական պարտականությունները բարեխիղճ և անբասիր կատարելու համար ԱԺ շնորհակալագրերով պարգևատրվեցին ՀՀ ՊՆ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը և ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գնդապետ Արթուր Սիմոնյանը:
  • Տարածել