Աշխատանքային խորհրդակցություն

30 Հունվարի, 2009 00:00
Ս.թ. հունվարի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որն անցկացնում էր ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը:

Նախարարը նախ անձնակազմին ներկայացրեց ՀՀ Նախագահի` ս.թ. հունվարի 26-ի մի շարք հրամանագրեր, որոնց համաձայն. 1. Գեներալ-մայոր Հայկազ Բաղմանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ` ազատվելով ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: 2. Գեներալ-մայոր Վալերի Գրիգորյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ` ազատվելով ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: 3. Գեներալ-մայոր Ստեփան Գալստյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ` ազատվելով ՀՀ ՊՆ ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնից: 4. Գնդապետ Հովիկ Օհանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով: 5. Գեներալ-մայոր Կամո Քոչունցը նշանակվել է ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար` ազատվելով ՀՀ զինվորական կոմիսարի պաշտոնից: 6. Գեներալ-մայոր Սերգեյ Չալյանը նշանակվել է ՀՀ զինվորական կոմիսար` ազատվելով ՀՀ ԶՈւ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: 7. Գնդապետ Ավետիք Մուրադյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ավիացիայի պետ-վարչության պետ` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով: 8. Գնդապետ Առաքել Մարտիկյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետ` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով: 9. Գնդապետ Արթուր Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով: 10. Գեներալ-լեյտենանտ Միխայիլ Գրիգորյանը նշանակվել է Միացյալ զորքերի հրամանատար` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով: Այնուհետև խորհրդակցության մասնակիցներն ամփոփեցին 2009թ.-ի առաջին ամսվա արդյունքները, քննարկեցին առաջադրվող խնդիրները:
  • Տարածել