Ռազմական ակադեմիայի կուրսանտները Չինաստանում մասնակցել են «Կուրսանտների շաբաթ» ամենամյա միջազգային ծրագրին

19 Նոյեմբերի, 2026 11:44
ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները Չինաստանում մասնակցել են «Կուրսանտների շաբաթ» ամենամյա միջազգային ծրագրին։

Միջոցառման ընթացքում ռազմական ակադեմիայի կուրսանտները հնարավորություն են ունեցել շփվելու տարբեր երկրների ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների հետ, ծանոթանալու միջազգային գործընկերների կրթական ու մշակութային առանձնահատկություններին։

  • Տարածել