Հայտարարություն

9 Նոյեմբերի, 2026 12:34
ՊՆ «Զինուժ մեդիա»-ն հայտարարում է մրցույթ՝ հեռուստալրագրողի, հեռուստաօպերատորի, հեռուստամոնտաժողի, գրաֆիկ դիզայների թափուր հաստիքները համալրելու նպատակով։

Մրցույթին կարող են մասնակցել մինչև 45 տարեկան ՀՀ քաղաքացիներ, որոնք ունեն բարձրագույն կրթություն, գերազանց տիրապետում են հեռուստատեսային ժամանակակից սարքավորումներին ու ծրագրերին:

Արական սեռի ներկայացուցիչների համար պարտադիր պայման է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելը և զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմք հանդիսացող հիվանդությունների բացակայությունը։

Աշխատանքային փորձը ցանկալի է։

Դիմումներն ընդունվում են մինչև ս.թ. նոյեմբերի 20-ը։

Գրանցվելու և մանրամասն տեղեկությունների համար նամակ ուղարկել modpress@mil.am էլեկտրոնային փոստին։

  • Տարածել