Տեղի է ունեցել բուժակների հետագա պայմանագրային ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը

30 Օգոստոսի, 2026 14:45
Տեղի է ունեցել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի քոլեջն ավարտած բուժակների հետագա պայմանագրային ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը։

Սահմանված կանոնակարգի համաձայն՝ վիճակահանության միջոցով նրանք ընտրել են այն զորամասերը, որտեղ անցկացնելու են առաջիկա զինվորական ծառայությունը:

Շնորհավորելով համապատասխան զորամասերում ծառայության նշանակվելու առթիվ՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը բուժակներին մաղթել է բարի և անվտանգ ծառայություն։

  • Տարածել