Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան
29 Հունիսի, 2026 20:002026 թվականի ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 29-ին այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։
Նախարար Պապիկյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, զորակոչի գործընթացում ներգրավված պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ շրջել է կենտրոնական հավաքակայանում, ծանոթացել զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին և զրուցել զորակոչիկների հետ՝ մաղթելով նրանց բարի ու անվտանգ ծառայություն:
Այցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է նաև հաշվառման կառավարման ավտոմատացված համակարգին, որը ներդրվել է 2026 թվականի ամառային զորակոչի ընթացքում։ Համակարգի միջոցով նախատեսվում է թվայնացված եղանակով կառավարել զինծառայողների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, այդ թվում՝ ծառայության ընթացքին, տեղափոխություններին, արձակուրդներին, առողջական վիճակին և այլ գործընթացներին վերաբերող տվյալները։
Սուրեն Պապիկյանին զեկուցել են նախապատրաստական աշխատանքների, զինակոչիկների բժշկական հետազոտությունների կազմակերպման և այլ միջոցառումների կատարման վերաբերյալ:
Նախարարը հանձնարարականներ է տվել զորակոչի գործընթացին ներգրավված ստորաբաժանումների ղեկավարներին՝ գործընթացը պատշաճ անցկացնելու համար:

Հայերեն
English
Русский