Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

26 Հունիսի, 2026 16:30
Հունիսի 26-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը։

Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ խորհրդի կազմում ընդգրկվելու հայտ ներկայացնելու համար, և նշել, որ ողջունելի ու կարևոր է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը։

Կարևորելով բանակ-հասարակություն կապի ամրապնդումը՝ Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ այդ ուղղությամբ ակնկալվում է հասարակական խորհրդի նշանակալի դերակատարումը։

Խորհրդի առաջին նիստի ընթացքում քննարկվել և նախանշվել են համագործակցության հիմնական ուղղությունները, նաև այն հարթակները, որոնց միջոցով մեկնարկելու է փոխգործակցությունը։

  • Տարածել