ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ

4 Հունիսի, 2026 12:15
ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել 2026 թվականի ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները՝ հետևյալ մասնագիտություններով՝ 

🔹ծրագրավորում, 

🔹ցանցային/համակարգային ադմինիստրացիա, 

🔹կիբեռանվտանգություն:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև 2026 թվականի հունիսի 27-ը ներառյալ կարող են գրանցվել atmk.mil.am կայքում:

Հարցերի համար գործում է էլ․ փոստ՝ atmk@mil.am, հեռախոս՝ +374 10 294416:

  • Տարածել