Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մասնակցել է ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը

6 Մարտի, 2026 20:36
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մի խումբ բարձրաստիճան սպաների հետ մասնակցել է ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը։

Միջոցառմանը ներկա են եղել նաև զինծառայողների ընտանիքների անդամները։

Ուսումնառության ավարտի և ցուցաբերած բարձր արդյունքների համար հրահանգիչների առաջին խմբին շնորհվել է որակավորման երրորդ կարգ։

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը շնորհավորել է սերժանտներին և հրահանգիչներին՝ մաղթելով բարձր առաջադիմություն և արդյունավետ ծառայություն։
Play

  

  • Տարածել