ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով եղել է Միացյալ Թագավորությունում

2 Մարտի, 2026 19:50
Փետրվարի 24-27-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ բանակի կերպափոխման գործընթացի շրջանակում աշխատանքային այցով եղել է Միացյալ Թագավորությունում։

Այցի ընթացքում ՀՀ զինված ուժերի պատվիրակությունն այցելել է ՄԹ ռազմական ակադեմիա, Սանդհերսթի Թագավորական ռազմական ակադեմիա և Պաշտպանական հետազոտությունների թագավորական քոլեջ։

Ռազմակրթական հաստատություններ այցի շրջանակում ՀՀ ԶՈՒ պատվիրակությանը ներկայացվել են կրթական հաստատությունների կառուցվածքը, կրթության կազմակերպման գործընթացը, դասավանդվող առարկաները, ուսումնական ծրագրերը, դասախոսական կազմի ընտրության ու վերապատրաստման ծրագրերը և կրթօջախներում իրականացվող բարեփոխումները։

Գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է նաև ՄԹ պաշտպանության նախարարությունում, որտեղ քննարկվել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև հետագա համագործակցության ծրագրերը և հեռանկարները, մասնավորապես՝ ռազմական կրթության, վարժանքների, համատեղ զորավարժությունների և ռազմատեխնիկական ոլորտներում։

  • Տարածել