ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ

11 Դեկտեմբերի, 2025 13:25
ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել 2025 թվականի ձմեռային զորակոչին ենթակա զորակոչիկները՝ հետևյալ մասնագիտություններով՝

▪️ծրագրավորում,

▪️ցանցային/համակարգային ադմինիստրացիա,

▪️կիբեռանվտանգություն:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև 2026 թվականի հունվարի 9-ը ներառյալ կարող են գրանցվել atmk.mil.am կայքում:

Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ atmk@mil.am, հեռախոս՝ +374 10 294416:

  • Տարածել