Կորեայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Սուրեն Պապիկյանը մասնակցել է քննարկումների

10 Սեպտեմբերի, 2024 12:00
Կորեայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 10-ին մասնակցել է նախարարական աշխատանքային ճաշին և քննարկումներին:
Քննարկվել են գագաթնաժողովի թեմային՝ արհեստական բանականության ռազմական նշանակությամբ պատասխանատու կիրառման խրախուսմանն առնչվող հարցեր:
Մի շարք գործընկերների՝ Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարար Շին Վոն-սիկի, Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Չո Տխե Յոլի, Սինգապուրի պաշտպանության նախարար Էնգ Հեն Նգի, Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Հակկանենի ու միջոցառմանը մասակցող փորձագիտական շրջանակի հետ քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին ու երկկողմ և բազմակողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

  

  • Տարածել