ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարին

23 Փետրվարի, 2024 10:00
Փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուին:
ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Սեբաստիան Լըկորնյուի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը։

  • Տարածել