Սուրեն Պապիկյանն այցելել է «Հայրենիքի պաշտպանների» հուշահամալիր և Ղազախստանի ազգային պաշտպանական համալսարան

23 Հունվարի, 2024 18:55
Հունվարի 23-ին` Ղազախստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Հայրենիքի պաշտպանների» հուշահամալիր, ծաղկեպսակ դրել և ծաղիկներ խոնարհել Անմար կրակի մոտ։
Սուրեն Պապիկյանը նաև այցելել է Ղազախստանի ազգային պաշտպանական համալսարան, շրջայց կատարել, ծանոթացել կրթական մի շարք ծրագրերի։

  • Տարածել