Անցկացվել է ճեպազրույց օտարերկրյա ռազմական կցորդների և ներկայացուցիչների հետ

6 Սեպտեմբերի, 2023 12:30
Սեպտեմբերի 6-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ճեպազրույց Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների և ներկայացուցիչների հետ։
Ճեպազրույցի ընթացքում ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը ռազմական կցորդներին է ներկայացրել վերջին օրերի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակը, պատասխանել է հետաքրքրող հարցերին։
Նշվել է, որ ՀՀ զինված ուժերն իրենց պարտականությունների շրջանակներում ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ քայլերը` իրավիճակի հետագա սրացում թույլ չտալու համար։

  • Տարածել