Պաշտպանության նախարարը հանդիպել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ

10 Մարտի, 2023 21:22
Մարտի 10-ին N զորամասում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասի ջոկերի հրամանատարների, մարտական դիրքերի և հենակետերի ավագների հետ:
Նախարար Պապիկյանն անդրադարձել է զորքերի մարտունակության ամրապնդմանը, մարտական պատրաստությանը, ներկայացրել ՊՆ բարեփոխումների հիմնական դրույթները: Նախարար Պապիկյանը լսել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների բարձրացրած հարցերը, առաջարկները:
Խորհրդակցության ավարտին նախարարը զորամիավորման հրամանատարին և զորամասի սպայակազմին տվել է համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ։
Պաշտպանության նախարարը նաև առանձնազրույցներ է ունեցել սպաների հետ:

  • Տարածել