ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է N զորամիավորում

29 Հուլիսի, 2022 17:53
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը հուլիսի 28-ին այցելել է N զորամիավորում։
Զորամիավորման հրամանատարը զեկուցել է կատարված աշխատանքների, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի և ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների վերաբերյալ: ԶՈւ գլխավոր շտաբի պետը շրջել է զորամասերում, հետևել պլանավորված միջոցառումների կատարման ընթացքին և ցուցումներ տվել պատասխանատու ստորաբաժանումների հրամանատարներին հետագա ծառայության կազմակերպման, անձնակազմի մարտունակության վերաբերյալ։

  • Տարածել