Մարտական հենակետերում անցկացվել են ստուգայցեր

29 Հունիսի, 2022
Հունիսի 29-ին N զորամասի մարտական հենակետերում անցկացվել են ստուգայցեր։
Ստուգվել են կատարված ինժեներական աշխատանքներն ու հենակետերի կահավորվածությունը, մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը, անձնակազմի պատրաստության աստիճանն ու բարոյահոգեբանական վիճակը։ Հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ ցուցումներ են տրվել դիրքերի ավագներին։

  • Տարածել