Ստուգումներ մարտական հենակետերում

22 Հունիսի, 2022 17:12
Հունիսի 21-ին և 22-ին N զորամիավորման մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ:
Ստուգվել են մարտական հերթապահության կազմակերպման գործընթացը, կատարված ինժեներական աշխատանքներն ու հենակետերի կահավորվածությունը, անձնակազմի պատրաստության աստիճանը։
Ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են ցուցումներ հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ։

  • Տարածել