ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են խորհրդակցություններ

10 Հունիսի, 2022
Պաշտպանության բնագավառում Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության շրջանակներում հունիսի 8-ին և 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են խորհրդակցություններ՝ ՊՆ իրավաբանական վարչության և Գերմանիայի ռազմական իրավաբանների փորձագիտական խմբի մասնակցությամբ:

Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման,  փորձի փոխանակման և իրավական խորհրդակցությունների անցկացման հնարավորությունները, ինչպես նաև բարեվարքության ամրապնդման, ռազմաիրավական պատրաստության, զինվորական օրենսդրության կատարելագործման, զինծառայողների իրավունքների պաշտպանության և համագործակցության հեռանկարային այլ ուղղություններին առնչվող հարցեր:

  • Տարածել