Մարտավարական զորավարժություն

19 Մայիսի, 2022 18:00
Մայիսի 19-ին N զորամասի ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել է մարտավարական զորավարժություն։

Զորավարժության սցենարի համաձայն՝ ստորաբաժանումներն ըստ ուղղությունների կատարել են առաջադրված խնդիրները, հայտնաբերել և ոչնչացրել պայմանական հակառակորդի կրակակետերն ու զբաղեցրել նպաստավոր բնագծեր։ Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել ստորաբաժանումների փոխգործակցության կարողությունները։

  • Տարածել