Հարգանքի տուրք է մատուցվել Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների հիշատակին

9 Մայիսի, 2022 17:59
Մայիսի 9-ին, Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ՀՀ-ում հավատարմագրված մի շարք պետությունների դեսպանությունների ներկայացուցիչների հետ, այցելել է Երևանի քաղաքային պանթեոն։

Այցելուները ծաղիկներ են խոնարհել Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշահամալիրում, հարգանքի տուրք մատուցել պանթեոնում հանգչող պատերազմի մասնակիցների հիշատակին։

  • Տարածել