ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

24 Փետրվարի, 2022 17:04
Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը փետրվարի 24-ին հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ։

Նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի նույն օրվա այլ հրամանագրերով զբաղեցրած պաշտոններից ազատվել են ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ- ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը, ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Արթուր Պողոսյանը, ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Արմեն Առուշանյանը։

  • Տարածել