ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ամփոփվել են կատարված աշխատանքները

25 Հունվարի, 2022 17:28
Հունվարի 24-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2021 թվականին կատարված աշխատանքների արդյունքները։ Զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները:

Քննարկվել են նաև զորամասերում զինվորական կարգապահության, միջանձնային հարաբերությունների հետ կապված խնդիրներ։ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման, հանցագործությունների նախականխման, կանխման, խափանման և բացահայտման նպատակով զորամասերում անցկացվող պրոֆիլակտիկ միջոցառումների, ինչպես նաև զորամասերի հրամանատարության հետ փոխգործակցության առավել ակտիվացման ուղղությամբ:

  • Տարածել