Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

12 Նոյեմբերի, 2021 21:05
Նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է Մարտինա Շմիդտին ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել առաքելության ընթացքում։ Քննարկվել են Երևանում ԵԽ գրասենյակի կողմից իրականացվող՝ «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի 2-րդ փուլի անցկացմանն առնչվող հարցեր: Ծրագիրն օժանդակում է զինծառայողների իրավունքների և հիմնարար ազատությունների իրացման, իրազեկվածության բարձրացման, կին զինծառայողների համար հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ զինված ուժերում իրականացվող աշխատանքներին։

Զրուցակիցները կարևորել են ծրագրի շարունակականության ապահովումը և համագործակցության նոր ուղղությունների զարգացումը։

«Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագիրը նպաստում է զինծառայողների կրթական կարողությունների զարգացմանը, ՄԻՊ ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների արդյունավետ և սահմանված ժամանակացույցով իրականացմանը, ինչպես նաև զինծառայողների, նրանց ընտանիքների, զինհաշմանդամների, զոհված, անհայտ կորած զինծառայողների ընտանիքների սոցիալական և առողջապահական իրավունքների ոլորտը կանոնակարգող օրենսդրության ուսումնասիրության և բարելավման հարցում փորձագիտական աջակցության տրամադրմանը։

  • Տարածել