Անցկացվել են վերապատրաստման դասընթացներ

2 Նոյեմբերի, 2021 16:04
Հոկտեմբերի 26-ից 29-ը Երևանում և Դիլիջանում ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կազմակերպման կենտրոնի և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ ՊՆ ռազմական ոստիկանության տարածքային բաժինների և բաժանմունքների անձնակազմի համար անցկացվել են «Կյանքի իրավունք» և «Զինված ուժերի համատեքստում խոշտանգումների, վատ վերաբերմունքի և մահվան դեպքերի արդյունավետ քննության թեմաներով» վերապատրաստման դասընթացներ։

Դասընթացները կազմակերպվել են Եվրոպայի խորհրդի կողմից՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար գործողությունների 2019-2022 թթ. ծրագրի շրջանակում։ Մասնակիցներն ուսումնասիրել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր:

 

  • Տարածել