Մամուլի հաղորդագրություն

4 Апреля, 2017 17:20
ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը ապրիլի 4-ից 5-ը ՀԱՊԿ Միացյալ շտաբում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2017թ. պլանի համաձայն նախատեսված «Մարտական եղբայրություն-2017» պայմանական անվանումով օպերատիվ ռազմավարական զորավարժության շրջանակներում ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի ու ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի(ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների հետ «Փոխգործակցություն» համատեղ, խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն» և հետախուզական ստորաբաժանումների «Որոնում» մարտավարամասնագիտական զորավարժությունների կազմակերպման և անցկացման առաջին շտաբային բանակցություններին:

ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը ապրիլի 6-ից 7-ը կմասնակցի նաև ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի հենքի վրա կայանալիք ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի, քարտուղարության և անդամ պետությունների օպերատիվ խմբերի հետ համատեղ գործնական խաղին:

  • Поделиться