ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Շվեդիայի խորհրդարանական պատվիրակությանը

8 Февраля, 2017 17:16
Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քեննեթ Ֆորշլունդի գլխավորած պատվիրակությանը:

Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարգարիտա Քրիստիանսոնը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ և բազմակողմ, ինչպես նաև ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության զարգացման հնարավորությունները:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի:

  • Поделиться