ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ամփոփվել են 2024 թվականի առաջին եռամսյակի աշխատանքները

Ապրիլի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել 2024 թվականի առաջին եռամսյակի աշխատանքների ամփոփում։ Զեկույցներով հանդես են եկել ՌՈ պետի տեղակալները։ Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն անդրադարձել է հանցագործությունների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ իրականացված միջոցառումներին, կարգապահության ամրապնդմանն ուղղված զորամաս-ռազմական ոստիկանություն փոխգործակցությանը և այլ թեմաների։ Ամփոփման ավարտին ՌՈ պետը հանձնարարականներ և ցուցումներ է տվել՝ հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:

13/04/2024

Ավելին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ապրիլի 13-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

13/04/2024

Ավելին

Հաղորդագրություն

Վթարի հետևանքով մահացած զինծառայողներն են` Արեգ Արմենի Քերոբյան, Սլավիկ Վարդանի Վարդանյան, Դավիթ Համբարձումի Հակոբյան, Ժոզեֆ Մելքոնի Ազոլյան։ Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով ընթանում է քննություն։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է նախաձեռնված քրեական վարույթի մասին, ուստի ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք դեպքի հանգամանքների վերաբերյալ սխալ և չճշտված տեղեկություններ չհրապարակել:

12/04/2024

Ավելին

Հաղորդագրություն

Այսօր տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Մյուսներն ունեն ծանր, միջին ու թեթև աստիճանի վնասվածքներ։

12/04/2024

Ավելին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ապրիլի 12-ին՝ ժամը 16։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

12/04/2024

Ավելին

Հաղորդագրություն

Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ: Տվյալներն այս պահին ճշգրտվում են: Պատահարի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

12/04/2024

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ավստրալիայի դեսպանին

Ապրիլի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ավստրալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ուիլյամ Գիրինգին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ավստրալիա համագործակցության հնարավորություններին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Դեսպանի խնդրանքով նախարարը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը:

12/04/2024

Ավելին

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Ապրիլի 11-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Էմիլ Գեբեոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը: Հանդիպման ընթացքում ներկայացվել է ՀՀ ԶՈՒ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքը, քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Կողմերը կարծիքներ են փոխանակել պաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարների վերաբերյալ:

11/04/2024

Ավելին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ից 16։50-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

09/04/2024

Ավելին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 10։40-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

09/04/2024

Ավելին

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 8-ին՝ ժամը 23։35-23։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 8-ին՝ ժամը 22:50-ին, Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 22:55-ին Խոզնավարի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:

09/04/2024

Ավելին