Ուսումնական գործընթաց

ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում իրականացնում է բարձրագույն ռազմական մասնագիտական կրթության բակալավրի աստիճանով կրթական ծրագրեր 4 տարի և 5 տարի տևողությամբ` 13 մասնագիտություններով: Համալսարանի հիմնական խնդիրը ռազմական ավիացիայի, կապի և հակաօդային պաշտպանության մասնագիտություններով, բակալավրի աստիճանով սպաների պատրաստումն է:
Համալսարանը, համաձայն Բոլոնյան հռչակագրի դրույթների, անցել է կուրսանտների գիտելիքների հսկման և գնահատման ռեյթինգային համակարգին: Կուրսանտների գիտելիքները գնահատվում են 0-100 միավորանոց սանդղակով:

Համալսարանում գործում է չորս ֆակուլտետ, որից երեքը` մասնագիտական (ավիացիայի, կապի և հակաօդային պաշտպանության) և մեկը` հանրակրթական առարկաների ֆակուլտետ:
Համալսարանում կազմակերպվում է կուրսանտների ուսումնառություն բակալավրի քառամյա և հնգամյա կրթական ծրագրերով հետևյալ մասնագիտություններով.

1. Ավիացիոն ֆակուլտետում 9 մասնագիտությամբ

  • Թռչող ապարատների թռիչքային շահագործում (ինքնաթիռ): Ուսման տևողությունը` 4 տարի: Որակավորումը` օդաչու-բակալավր:
  • Թռչող ապարատների թռիչքային շահագործում (ուղղաթիռ): Ուսման տևողությունը` 4 տարի: Որակավորումը` օդաչու-բակալավր:
  • Թռչող ապարատներ և շարժիչներ (ինքնաթիռ): Ուսման տևողությունը`        5 տարի: Որակավորումը` ճարտարագիտության բակալավր:
  • Թռչող ապարատներ և շարժիչներ (ուղղաթիռ): Ուսման տևողությունը`        5 տարի: Որակավորումը` ճարտարագիտության բակալավր:
  • Ավիացիոն սպառազինություն: Ուսման տևողությունը` 5 տարի: Որակավորումը` ճարտարագիտության բակալավր:
  • Թռչող ապարատների ավիացիոն սարքավորումներ: Ուսման տևողու-թյունը` 5 տարի: Որակավորումը` ճարտարագիտության բակալավր:
  • Թռչող ապարատների ռադիոէլեկտրոնային սարքավորումներ: Ուսման տևողությունը` 5 տարի: Որակավորումը` ճարտարագիտության բակալավր:
  • Օդային շարժման մարտական կառավարում - ղեկապետ: Ուսման տևողու-թյունը` 4 տարի: Որակավորումը` կառավարման բակալավր:
  • Անօդաչու թռչող սարքերի շահագործում և կիրառում: Ուսման տևողությունը` 4 տարի: Որակավորումը` ճարտարագիտության բակալավր:

2. Կապի ֆակուլտետում 1 մասնագիտությամբ.

  • Ռազմական կապի տեխնիկա: Ուսման տևողությունը` 5 տարի: Որակավորումը` ճարտարագիտության բակալավր:

3. ՀՕՊ ֆակուլտետում 3 մասնագիտությամբ.

  • ՀՕՊ միջին և փոքր հեռահարության զենիթային համալիրներ: Ուսման տևողությունը` 5 տարի: Որակավորումը` ճարտարագիտության բակալավր:
  • ՀՕՊ մոտակա գործողության զենիթային համալիրներ: Ուսման տևողությունը` 4 տարի: Որակավորումը` ճարտարագիտության բակալավր:
  • ՀՕՊ ռադիոլոկացիոն համալիրներ: Ուսման տևողությունը` 5 տարի: Որակավորումը` ճարտարագիտության բակալավր:

Համալսարանում դասավանդում են փորձառու դասախոսներ: Հանրակրթական առարկաները դասավանդվում են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություն-ներից հրավիրված դասախոսներ, իսկ մասնագիտական առարկաները` ՀՀ զինված ուժերում ծառայած, հետագայում ռազմական ակադեմիաներ կամ ակադեմիական դասընթացներ ավարտած սպաները: Որոշ նեղ մասնագիտական առարկաների ուսուցումը կազմակերպվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի լաբորատորիաներում:
Համալսարանում ստեղծված են համապատասխան նյութատեխնիկական և ռազմական տեխնիկայի բազաներ, որոնք թույլ են տալիս պարապմունքները անցկացնել առարկայական ծրագրերի պահանջներին համապատասխան: 

Համալսարանում գործում են մասնագիտական լսարաններ, լաբորատորիաներ, վարժասրահներ, մասնավորապես`

  • ֆիզիկայի լաբորատորիա,
  • հաշվողական տեխնիկայի լաբորատորիա,
  • էլեկտրատեխնիկական և ռադիոտեխնիկական առարկաների լաբորա-տորիաներ,
  • անգլերեն լեզվի մասնագիտացված լսարան,
  • ավիացիոն և ՀՕՊ տեխնիկայի 4 վարժասրահներ (ինքնաթիռի, ուղղաթիռի, «Իգլա» համակարգերի և հրաձգային զենքի վարժասարքերով),
  • օտար լեզուների ուսուցման կենտրոն, որտեղ կազմակերպվում է անգլերեն լեզվի ոսուցում,
  • էլեկտրոնային գրադարան:

ՀՀ պաշտպանության նախարարությունը ակտիվ աշխատանքներ է տանում համալսարանի նյութատեխնիկական բազայի համալրման համար:

Համալսարանում կազմակերպվում են արտագնա գործնական պարապմունքներ` օգտագործելով զորամասերի մարտական տեխնիկան և սպառազինությունը: 

Ուսման ընթացքում կազմակերպվում են դաշտային ելքեր և ստաժավորումներ զորամասերում` համապատասխան փորձ և հմտություններ ձեռք բերելու համար:

Ուսման ընթացքում կուրսանտների գիտելիքները ստուգվում են կիսամյակային և տարեկան ստուգարքների և քննությունների միջոցով: Պետական ավարտական քննությունները ընդունվում են պետական քննական հանձնաժողովի կողմից: Քննությունները հաջող հանձնելու դեպքում շրջանավարտները ստանում են առաջին սպայական կոչում «լեյտենանտ», և համապատասխան մասնագիտական որակավորում, որից հետո մասնակցում են վիճակահանությանը և ծառայության են անցնում ՀՀ զինված ուժերում համապատասխան պաշտոններում: «Ուսման գերազանցիկ» հուշամեդալով, գերազանցության դիպլոմով ավարտածներին, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված կամ ստացած վիրավորվածության հետևանքով հետագայում մահացած ազատամարտիկների և զինծառայողների զավակներին վիճակահանության ժամանակ թույլատրվում է ՀՀ պաշտպանության նախարարի կողմից հաստատված բաշխման ցուցակներից ծառայության վայրն ընտրել իրենց հայեցողությամբ:

Համալսարանում կազմակերպվում են լրացուցիչ կրթական ծրագրերով դասընթացներ

ՀՀ բուհերի շրջանավարտների միամյա սպայական դասընթացներ.

1. Կապի ֆակուլտետում 1 մասնագիտությամբ.

  • Ռազմական կապի տեխնիկա: Ուսման տևողությունը` 1 տարի:

2. ՀՕՊ ֆակուլտետում 3 մասնագիտությամբ.

  • ՀՕՊ միջին և փոքր հեռահարության զենիթային համալիրներ: Ուսման տևողությունը` 1 տարի:
  • ՀՕՊ մոտակա գործողության զենիթային համալիրներ: Ուսման տևողությունը` 1 տարի:
  • ՀՕՊ ռադիոլոկացիոն համալիրներ: Ուսման տևողությունը` 1 տարի:

Դասընթացներ ՀՀ բուհերի ուսանողների հետ.

  • Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթության հոգեբանություն և սոցիոլոգիա ֆակուլտետի «Մանկավարժություն և հոգեբանություն (զինվորական)» մասնագիտությամբ սովորող բակալավրի և մագիստրատուրայի ուսանողների նախնական զինվորական պատրաստության առարկաների դասավանդումը և պրակտիկան: Ուսման տևողությունը` 4 տարի:
  • ՀՀ ՊՆ պատվերով սովորող ՀՀ բուհերի ուսանողների «Ռազմական կապի տեխնիկա» մասնագիտությամբ «Ռազմական պատրաստություն» դասընթացներ: Ուսման տևողությունը` 2,5 տարի:
  • ՀՀ բուհերի պետական պատվերով սովորող ուսանողների «Ռազմական կապի տեխնիկա» և «ՀՕՊ մոտական գործողության զենիթային համալիրներ» մասնագիտություններով «Ռազմական պատրաստություն» դասընթացներ: Ուսման տևողությունը` 2,5 տարի:
  • Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տրանսպորտային ֆակուլտետի «Թռչող ապարատների և շարժիչների տեխնիկական շահագործում» մասնագիտությամբ ուսանողների հետ մասնագիտական որոշ դասընթացների անցկացում: 

Համալսարանում կազմակերպվում են առցանց դասընթացներ ավիացիոն մասնագիտությունների գծով: 
Համալսարանի կուրսանտական կազմը մասնակցում և զեկույցներ է ունենում համալսարանում, ինչպես նաև այլ բուհերի գիտատեխնիկական կոնֆերանսներում և գիտաժողովներում: 

Մասնավորապես Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում կուրսանտները մասնակցել են երիտասարդական միջազգային գիտաժողովին և ստացել հավաստագրեր:

2015թ. դասախոսի ղեկավարությամբ կուրսանտները մասնակցել են ՌԴ-ում կազմակերպված ռազմագիտական աշխատանքների 3-րդ միջազգային մրցույթին և ստացել պատվոգրեր:

2016թ. դասախոսի ղեկավարությամբ կուրսանատական կազմից ձևավորվել է «Արարատ» թիմը, որը մասնակցել է «Airbus» ընկերության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից համատեղ անցկացվող «Թևեր տուր քո մտահղացումներին» 5-րդ միջազգային մրցույթին: Թիմը միակն էր տարածաշրջանում, որը 72 երկրներից անցել էր առաջին և երկրորդ փուլերը:

Համալսարանի կուրսանտական կազմը սկսած 2014թ-ից մասնակցում է ԱՊՀ երկրների համաբանակային օլիմպիադային մաթեմատիկա և անգլերեն առարկաներից` անհատական և թիմային կազմով զբաղեցնելով տարբեր մրցնակային տեղեր և արժանացել պատվոգրերի:

Ուսումնառության ընթացքում «գերազանց» առաջադիմություն և բարձր կարգապահություն ցուցաբերած կուրսանտներին տրվում է անվանական պարգևավճարներ:

Կուրսանտներին ուսումնական տարվա ընթացքում երկու անգամ տրվում է արձակուրդ. ամռանը` 30 оր, ձմռանը` 15 օր տևողությամբ: Նրանք ուսումնառության ընթացքում ապահովվում են ֆինանսական բավարարմամբ (կրթաթոշակ):

Համալսարանում մեծ տեղ է հատկացվում հայրենասիրական դաստիարակությանը, ուսումնական գումարտակում գործում են գեղարվեստական ինքնագործունեության, գյուտարարական և նորարական աշխատանքների կազմակերպման խմբակներ, ֆիզիկական պատրաստության և սպորտային խմբակներ, ուրախների և հնարամիտների ակումբ:

Համալսարանը համագործակցում է ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ: