Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պատմություն

Ղեկավարվելով ժամանակի հրամայականով` 1992թ. Հայաստանի Հանրապետության կառավարության №420 որոշմամբ հանրապետական աերոակումբը և Արզնի օդանավակայանը փոխանցվեցին պաշտպանության նախարարության ենթակայությանը, որը Հայաստանի զինված ուժերի համար անհրաժեշտ ավիացիոն մասնագետների պատրաստման նպատակով, 1993թ. ապրիլի 1-ին վերակազմավորվեց` որպես ՀՀ ՊՆ ռազմաավիացիոն ուսումնական կենտրոն և դարձավ ՀՀ առաջին ռազմամասնագիտական հաստատությունը:
Սկսվեց ուսումնական ծրագրերի, ուսումնանյութական բազայի ստեղծումը, հրամանատարական ու դասախոսական կազմի համալրումը, կուրսանտների ընդունելությունը:

Նորաստեղծ ուսումնական հաստատությունը զինվորական մասնագետներ էր պատրաստում 8 մասնագիտությունների գծով` 

  1. Ինքնաթիռների թռիչքային շահագործում մասնագիտությամբ, «Հրամանա-տարամարտավարական» ռազմական որակավորմամբ,
  2. Ուղղաթիռների թռիչքային շահագործում մասնագիտությամբ, «Հրամանա-տարամարտավարական» ռազմական որակավորմամբ,
  3. Ինքնաթիռների և շարժիչների տեխնիկական շահագործում մասնագի-տությամբ, «Ինքնաթիռների և շարժիչների շահագործման տեխնիկ» ռազմական որակավորմամբ,
  4. Ուղղաթիռների և շարժիչների տեխնիկական շահագործում մասնագի-տությամբ, «Ուղղաթիռների և շարժիչների շահագործման տեխնիկ» ռազմական որակավորմամբ,
  5. Թռչող ապարատների ավիացիոն սարքավորումների տեխնիկական շահագործում մասնագիտությամբ, «Թռչող ապարատների ավիացիոն սարքավորումների շահագործման տեխնիկ» ռազմական որակավորմամբ,
  6. Թռչող ապարատների ռադիոէլեկտրոնային սարքավորումների տեխնիկական շահագործում մասնագիտությամբ, «Թռչող ապարատների ռադիոէլեկտրոնային սարքավորումների շահագործման տեխնիկ» ռազմական որակավորմամբ,
  7. Թռչող ապարատների ավիացիոն սպառազինության տեխնիկական շահագործում մասնագիտությամբ, «Թռչող ապարատների ավիացիոն սպառազինության շահագործման տեխնիկ» ռազմական որակավորմամբ,
  8. Օդային շարժման մարտական կառավարում «Օդային շարժման մարտական կառավարման սպա-ղեկապետ» ռազմական որակավորմամբ: ՀՀ պաշտպանության նախարարի միջնորդությամբ 1994թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ կառավարության թիվ 447 որոշմամբ ռազմաավիացիոն ուսումնական կենտրոնին տրվեց միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատության կարգավիճակ` «Երևանի ռազմական ավիացիոն թռիչքատեխնիկական ուսումնարան» անվանումով, ուսուցումը ստացիոնար համակարգում՝ 3 տարի ժամկետով: Ուսումնարանի կազմավորման համար հատկացվեց Շենգավիթի շրջանի Արշակունյաց 89 հասցեում տեղակայված զինվորական զորամասի համար ոչ տիպային ուսումնական կոմբինատի շենքը, հետագայում՝ Շենգավիթի շրջանի ԴՕՍԱԱՖ-ի շենքի մի մասը, որն էլ վերակառուցվել է որպես զորանոց: 

1995թ. ուսումնարանը տվեց իր առաջին շրջանավարտները՝ ավիացիոն տեխնիկայի շահագործում մասնագիտությամբ, իսկ 1996թ.՝ օդաչուական մասնագիտությամբ առաջին շրջանավարտները:
Հաշվի առնելով ուսումնարանի պատրաստության աստիճանը և նկատի ունենալով սպա-մասնագետներին ներկայացվող ժամանակակից պահանջները` ՀՀ կառավարության 26.04.2001թ. թիվ 352 որոշման համաձայն ուսումնարանը վերակազմավորվեց պաշտպանության նախարարության բարձրագույն ռազմական ուսումնական հաստատության` §ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն ինստիտուտ¦, ուսուցումը ստացիոնար համակարգում` 4 տարի:
Ուսումնարանի նախկին շրջանավարտներին բարձրագույն ինժեներական կրթություն ստանալու հնարավորություն ընձեռելու նպատակով կազմակերպվեց նաև եռամյա հեռակա ուսուցում:

Հաշվի առնելով ուսումնամեթոդական բազայի առկայությունը, ճարտարագիտական պատրաստության բավարար աստիճանը և պրոֆեսորադասախոսական կազմի բարձր մակարդակը` 2002 թ. ինստիտուտին հանձնարարվեց կազմակերպել կապի միջոցների շահագործում մասնագիտությամբ «Բարձրագույն ռազմամասնագիտական կրթությամբ սպա, կապի միջոցների շահագործման ճարտարագետ» ռազմական որակավորմամբ և «Ճարտարագետ, բակալավր ռադիոտեխնիկ» քաղաքացիական որակավորմամբ քառամյա կրթությամբ ուսուցում: 

2004թ. ինստիտուտն անցավ ուսումնական գործընթացի կազմակերպման ֆակուլտետային սկզբունքին: Վերակազմավորվեցին ավիացիոն, կապի մասնագիտացված ֆակուլտետները և հանրակրթական առարկաների ֆակուլտետը, որն ապահովում է կուրսանտների գիտելիքների ընդհանուր ճարտարագիտական բազան և ընդհանուր ռազմական պատրաստությունը: 

2005թ. ինստիտուտին հանձնարարվեց կազմակերպել նաև` 

  • հակաօդային պաշտպանության միջին և փոքր հեռահարության (Օսա-ԱԿ, Ս-125) զենիթային համալիրների շահագործում մասնագիտությամբ «Բարձրագույն ռազմամասնագիտական կրթությամբ սպա, ՀՕՊ միջին և փոքր հեռահարության զենիթային համալիրների շահագործման ճարտարագետ» ռազմական որակավորմամբ և «Ճարտարագետ, բակալավր ռադիոտեխնիկ» քաղաքացիական որակավորմամբ,
  • հակաօդային պաշտպանության մոտակա գործողության զենիթային համալիրների շահագործում մասնագիտությամբ «Բարձրագույն ռազմա-մասնագիտական կրթությամբ սպա, ՀՕՊ մոտակա գործողության զենիթային համալիրների շահագործման ճարտարագետ» ռազմական որակավորմամբ և «Ճարտարագետ, բակալավր էլեկտրամեխանիկ» քաղաքացիական որակավորմամբ,
  • հակաօդային պաշտպանության ռադիոլոկացիոն համալիրների շահագործում մասնագիտությամբ «Բարձրագույն ռազմամասնագիտական կրթությամբ սպա, ՀՕՊ ռադիոլոկացիոն համալիրների շահագործման ճարտարագետ» ռազմական որակավորմամբ և «Ճարտարագետ, բակալավր ռադիոտեխնիկ» քաղաքացիական որակավորմամբ քառամյա կրթության ուսուցում:

Ի նշանավորումն Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 60-ամյակի` ՀՀ պաշտպանության նախարարի 01.04.2005թ. №351 հրամանով ինստիտուտն անվանակոչվեց ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի անվամբ և նույն հրամանով կարգադրվեց ռազմական ավիացիոն ինստիտուտին հանձնել Մարտական դրոշը:

Շնորհիվ ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան վարչությունների գործադրած ջանքերի` 2006թ. ինստիտուտում իրականացվեցին ուսումնական մասնաշենքի, զորանոցների վերանորոգման, ուսումնանյութական բազայի համալրման աշխատանքներ:

2006թ. ինստիտուտը տվեց քառամյա կրթությամբ իր առաջին շրջանավարտները:

Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև 08.05.2008թ. կնքված պայմանագրի համաձայն սկսվեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթության հոգեբանություն և սոցիոլոգիա ֆակուլտետի «Մանկավարժություն և հոգեբանություն (զինվորական)» մասնագիտությամբ բակալավրի և մագիստրատուրայի ուսանողների նախնական զինվորական պատրաստության առարկաների դասավանդման և պրակտիկայի կազմակերպման գործընթացը: 

2011թ. ինստիտուտին հանձնարարվեց կազմակերպել ՀՀ բուհերի շրջանավարտների հետ մեկամյա սպայական դասընթացներ կապի միջոցների շահագործում, ՀՕՊ միջին և փոքր հեռահարության զենիթային համալիրների շահագործում (Օսա-ԱԿ), ՀՕՊ մոտակա գործողության զենիթային համալիրների շահագործում, ՀՕՊ ռադիոլոկացիոն համալիրների շահագործում մասնագիտություններով: 

2012 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ կրթության և գիտության նախարարի №1171 հրամանով հաստատվել են օդաչու և ճարտարագիտության բակալավրի, ինչպես նաև մագիստրոսի որակավորումների պետական կրթական չափորոշիչները:

2013թ. ինստիտուտը տվեց իգական սեռի առաջին շրջանավարտներ (մեկամյա սպայական դասընթացներ` կապի միջոցների շահագործում մասնագիտությամբ):
Հաշվի առնելով, որ ՀՀ բարձրագույն կրթության համակարգի կողմից ընդունվել են համաեվրոպական ECTS կրեդիտային համակարգի սահմանումներն ու դրույթները, 2013-2014 ուստարվանից ինստիտուտն անցավ կրեդիտային համակարգով առկա ուսուցմամբ ուսումնական գործընթացի կազմակերպմանը:

2014թ. առաջին անգամ ինստիտուտ ընդունվեցին իգական սեռի կուրսանտներ (բակալավրի կրթական ծրագրով):
ՀՀ Կառավարության 28.04.2016թ. թիվ 424-Ա որոշման համաձայն ինստիտուտը վերակազմավորվեց` «ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան» պետական հիմնարկի, ուսուցումը ստացիոնար համակարգում` 4 և 5 տարի: