Ռազմական համագործակցություն

27 Օգոստոսի, 2021 15:51
Օգոստոսի 27-ին ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հասան Կալոևի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական անվտանգության և  ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման վերաբերյալ հարցերը։

Առանձնակի ուշադրության են արժանացել ՀԱՊԿ միացյալ շտաբի գործունեության կատարելագործմանն ուղղված որոշ դրույթներ։

  • Տարածել