Հայտարարություն

23 Օգոստոսի, 2021 13:38
«Միջազգային բանակային խաղեր-2021» միջոցառման շրջանակներում կայանալիք «Էլբրուսյան օղակ», «Մարտավարական հրաձիգ», «Միջօրեական», «Վարպետ-զինագործ» մրցաշարերին, «Մշակույթի բանակ» ազգային մշակութային փառատոնին, ինչպես նաև բացման և փակման հանդիսավոր արարողություններին մասնակցելու նպատակով ս.թ. օգոստոսի 20-ից սեպտեմբերի 5-ը Ռուսաստանի Դաշնություն են մեկնել ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները:

«Վարպետ-զինագործ» մրցմանը դիտորդի կարգավիճակով մասնակցելու համար ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները ս.թ. օգոստոսի 30-ին կմեկնեն Իրանի Իսլամական Հանրապետություն:

  • Տարածել