Պարապմունքներ նորակոչիկների հետ

3 Օգոստոսի, 2021 14:53
3-րդ զորամիավորման զորամասերում շարունակվում են նորակոչիկ զինծառայողների հետ մարտական պատրաստության տեսական և գործնական պարապմունքները:

Սպաները նրանց ուսուցանում են համազորային կանոնադրությունները, անցկացնում են շարային պարապմունքներ, նախապատրաստում զինվորական երդման հանդիսավոր արարողությանը։

Հրամկազմը նորակոչիկներին բացատրում է զինծառայության առաջնահերթությունները, հրահանգավորում  անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

  • Տարածել