Մասնագիտական պարապմունքներ

26 Հուլիսի, 2021 16:09
Հուլիսի 22-ից 26-ը ԶՈւ հակաօդային պաշտպանության զորամասերից մեկի մասնակցությամբ անցկացվել են ճամբարային հավաքներ։

Անձնակազմը դուրս է եկել դաշտային ելքի,  սպառազինությունն ու ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի։ Հավաքների ընթացքում տեսական և գործնական պարապմունքների միջոցով ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու պատրաստվածության մակարդակը, ուսուցանվել է արագ փոփոխվող իրադրության պայմաններում ճկուն և ներդաշնակ գործողություններ վարելու կարգը։

  • Տարածել