Կրակային պատրաստության պարապմունք

19 Հուլիսի, 2021
4-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում հուլիսի 19-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք:

Ստուգվել են զինծառայողների՝ հաստիքային զենքերի կիրառման հմտությունները, առաջին իսկ կրակով թիրախը ոչնչացնելու ունակությունները, կատարելագործվել են անձնակազմի հրաձգային կարողությունները։

Զինծառայողները տարբեր զինատեսակներից խոցել են բոլոր թիրախները և գրանցել բարձր արդյունքներ:

  • Տարածել