Կապավորներն անցկացրել են վարժանքներ

13 Մայիսի, 2021
3-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողները մայիսի 13-ին անցկացրել են վարժանքներ` դաշտային վարժվածության ամրապնդման և փոխգործակցության զարգացման նպատակով:

Անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, բացազատել կապի դաշտային հանգույցներ։ Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները, շարժական կապի արդյունավետությունը։

  • Տարածել