2-րդ զորամիավորումում անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն

30 Ապրիլի, 2021 17:36
Ապրիլի 28-ին մեկնարկած հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում 2-րդ զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն:

Զինծառայողները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն, ռազմական տեխնիկայի կիրառմամբ, ներդաշնակ գործողություններով, ոչնչացրել պայմանական հակառակորդի հրամանատարական կետերն ու կրակակետերը:

Ամփոփելով զորավարժության արդյունքները, զորամիավորման հրամանատարգեներալ-մայոր Ա. Հարությունյանը խրախուսել է առավել աչքի ընկած զինծառայողներին։

  • Տարածել