Անցկացվել են կրակի կառավարման մարզումներ

12 Ապրիլի, 2021 17:04
2-րդ զորամիավորումում ապրիլի 12-ին անցկացվել են կրակի կառավարման մարզումներ՝ մարտական հրաձգությամբ:

Մարտավարական բարդ  պայմաններում, ցուցաբերելով փոխգործակցության բարձր մակարդակ, զինծառայողները հմուտ գործողություններով կատարել են առաջադրված բոլոր խնդիրները։ Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստվածության մակարդակը և մասնագիտական կարողությունները, խրախուսել լավագույն արդյունքներ գրանցած զինծառայողներին։

  • Տարածել