Նորակոչիկների երդման արարողություն

12 Ապրիլի, 2021 17:01
4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն:

Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել hայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և լինել Հայոց բանակի արժանի զինվորներ:

Զորամասի հրամանատարը շնորհավորել է զինծառայողներին, մաղթել անվտանգ և խաղաղ ծառայություն, հրահանգել ամենայն խստությամբ հետևել  անվտանգության կանոնների պահպանմանը։

  • Տարածել