5-րդ զորամիավորումում անցկացվել է զորավարժության եզրափակիչ փուլը

20 Մարտի, 2021 16:55
Մարտի 20-ին 5-րդ զորամիավորումում անցկացվել է մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժության եզրափակիչ փուլը։

Զորամիավորման հրամանատարական կազմի ղեկավարությամբ զորավարժությանը ներգրավված տանկային, հրետանային և մոտոհրաձգային  ստորաբաժանումներն իրականացրել են պաշտպանական և հարձակողական գործողություններ՝ մարտական հրաձգությամբ։ Ներդաշնակ և հմուտ գործողություններով անձնակազմը լիարժեք կատարել է առաջադրված խնդիրները։

  • Տարածել