Զորամասը բերվել է պատրաստականության բարձր աստիճանի

19 Մարտի, 2021 18:48
Զինված ուժերում անցկացվող մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժությունների շրջանակում 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասը մարտի 19-ին բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի։

Զորամասի վարչակազմը և ենթակա ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշված շրջաններ, բացազատվել են ղեկավարման կետեր, տրվել են ցուցումներ առաջադրված խնդիրների կատարման ուղղությամբ։

  • Տարածել