Ճշգրտվել են մարտական խնդիրները

19 Մարտի, 2021 18:44
Զինված ուժերում ընթացող մարտավարական և մարտավարամասնագիտական զորավարժությունների շրջանակում 1-ին զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն, որի ընթացքում ճշգրտվել են մարտական խնդիրները։

Զեկույցներով հանդես են եկել զորամիավորման հրամանատարի տեղակալները, քննարկվել են ներկայացված դիտողություններն ու առաջարկները։ Ամփոփելով քննարկումները, զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ. Պողոսյանը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։

  • Տարածել