Իրազեկման այց զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանում

17 Մարտի, 2021 17:09
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի շրջանակներում մարտի 16-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Գևորգ Մարտիրոսյանն այցելել է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանում:

Այցելության նպատակն էր կյանքի իրավունքի և խոշտանգումների արգելքի, ինչպես նաև ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի գործունեության վերաբերյալ զորակոչիկների իրազեկվածության բարձրացումը:

Զորակոչկիների հետ զրույցում գնդապետ Մարտիրոսյանը զինակոչիկներին մաղթել է խաղաղ և անվտանգ ծառայություն, նշել, որ զինծառայողներն ու նրանց ընտանիքների անդամներն իրենց իրավունքների, իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի, սոցիալական երաշխիքների վերաբերյալ պարզաբանումներ կարող են ստանալ, զանգահարելով ՊՆ թեժ գծի 1-28 անվճար հեռախոսահամարին:

  • Տարածել