Հրամանատարաշտաբային զորավարժություն 4-րդ զորամիավորումում

21 Մայիսի, 2020 18:29
Մայիսի 20-ին 4-րդ զորամիավորումում մեկնարկել է երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն։

Զորամասերը բերվել են մարտական պատրաստականության «լրիվ» աստիճանի, անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, բացազատվել են հրամանատարական կետեր ու դիտակետեր:

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանն առաջադրել է խնդիրներ, որոնց հիման վրա զորամասերի հրամանատարները կայացրել են որոշումներ և զեկուցել դրանց կատարման մասին:

  • Տարածել