ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ԿԽՄԿ ներկայացուցիչներին

8 Ապրիլի, 2019 18:52
Ապրիլի 8-ին ՀՀ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ԿԽՄԿ-ի զինված ուժերի գծով պատվիրակ Քրիստոֆ Դեշարին և ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրմանն ուղղված միջոցառումների օրակարգային հարցեր, նախանշվել համագործակցության հետագա միջոցառումները:

  • Տարածել